ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բողոքի ակցիա` ԵԽ գրասենյակի դիմաց

Բողոքի ակցիա` ԵԽ գրասենյակի դիմաց
02.11.2019 | 00:27

Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց տեղի է ունեցելբողոքի ակցիա` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ քննարկման, որոնց մասնակցում են Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամները:


Ակցիայի կազմակերպիչներն այս քայլը դիտարկում են միջամտություն Հայաստանի ներքին գործերին և քայլ` ուղղված հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ: 2019 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբլյան կոնվենցիա) վավերացման գործընթացին աջակցելու համար։

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ